Բուլատ Ակուջավա (տեսանյութ)

Մենք սովորություն ունենք բոլոր խելացի, տաղանդավոր, ճանաչված մարդկանց մեջ փնտրել հայկական արմատներ, ճշմարտություն, դե եթե հյուր գնանք պատմությանը, ապա կտեսնենք որ հազարավոր ընտրյալների երակներում հոսում է հայկական արյուն, ասել է թե՝ վաստակել ենք հպարտանալու իրավունքը:

Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է բանաստեղծ, երգահան գրող, սցենարիստ, վիպասան Բուլատ Ակուջավային:

Նա ծնվել է 1924 թ. մայիսի 9-ին, Մոսկվայում, բոլշևիկների ընտանիքում:

Երեխա ժամանակ նրան կկու են կոչել, դա երկու հիմնավորում ունի, մեկն այն, որ բարուրի մեջ նրա առաջին թոթովանքը հիշեցրել է կվի ձայնի, այդ մասին վկայել է հորական տատիկը, և մյուսն այն, որ նա մշտապես բնակվել է հոր և մոր ազգականների մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում