Հասկանալով, որ դեռևս չսկսած՝ արդեն ավարտվել են իր քաղաքական դեգերումները, սեփական «լրատվամիջոցում» այսօր հերթական, գրեթե վստահ եմ ոչ վերջին անգամ, հիմարությունն է հրապարակել

«Ժամանակ» և 1in.am անվանումներով ամենադեղին «լրատվամիջոցն» այսօր աչքի ընկավ ստախոսություններ հրապարակելու առանձնակի ոգևորությամբ։ Այս լրատվամիջոցի տերն ու տիրոջ պատվիրատուները շատ ծանր է տանում «Հայրենիք» կուսակցության գրանցած աննախադեպ հաջողությունները։ Մի կողմից գուցե կարելի է հասկանալ ու խղճալ նրան, քանի որ նրա ստեղծած խմբակը, որին փորձում է «քաղաքական միավորի» բնութագրիչներ կպցնել, ստեղծման օրվանից մինչ օրս անլուրջ խմբակից կես քայլ անգամ առաջ չի անցել։

Հասկանալով, որ դեռևս չսկսած արդեն ավարտվել են իր քաղաքական դեգերումները, սեփական «լրատվամիջոցում» այսօր հերթական, գրեթե վստահ եմ ոչ վերջին անգամ, հիմարությունն է հրապարակել, թե իբր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններ կան։

Բայց դրա հիմնադիր մատնիչը փոխարենը հասկանա, որ խնդիրը բացառապես իր մեջ է, քանի որ հասարակությունը երբեք չի հանդուրժելու սովորական խարդախին, շարքային դասալիքին, ինքն այլ ուժերի մեջ է իր անհաջողության պատճառները փնտրում։

Միևնույնն է ամբողջ կյանքումդ մնալու ես այլ անձանց, ուժերին, չի բացառվում նաև օտար պետություններին ծառայություններ մատուցողի կարգավիճակում։

Կյանքի և մարդկության նկատմամբ առանձնահատուկ չարությամբ լցված անհաջողակ կեղծարարին, որին հաջողվել է քաղաքական ուժի վստահությունը խարդախին բնորոշ վարպետությամբ չարաշահել ու ճողոպրել խորհրդարան, պետք է ազատել լրատվամիջոց ունենալու իրավունքից։

Հ.Գ. Միշտ ասել եմ, որ դեգերումների մեջ ընկած այս քաղաքական բոմժ և սովորական դասալիք Արմանին ու իր լրատվամիջոցին արձագանքելու կարիք չկա, սակայն մեր համախոհների զանգերը, որևէ կերպ արձագանքելու հորդորները ստիպեցին անդրադառնալ և պարզաբանել։ Սիրելի համախոհներ, սիրելի կուսակցականներ, այսօրինակ երևույթները բոլոր ժամանակներում էլ գոյություն են ունեցել, սակայն այդ գոյությամբ երբևէ հանրությանն օգտակար ոչինչ չեն արել։ Սրանք անցողիկ երևույթներ են, իսկ ապագան մերն է…

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

«Ժամանակ» և 1in.am անվանումներով ամենադեղին «լրատվամիջոցն» այսօր աչքի ընկավ ստախոսություններ հրապարակելու առանձնակի…

Опубликовано Arsen Babayan Суббота, 1 августа 2020 г.