Գրառում էի արել, թե պարետը White Shorja լողափի գործունեությունը 14 օրով դադարեցնելու որոշում չի ընդունել, մինչդեռ պարզվեց, որ չէի նկատել

Ինձ համար սկզբունքային է` երբեք չասել կամ չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն:

Իսկ բոլոր այն հնարավոր դեպքերում, երբ խոսքս կամ գրածս կստացվի ոչ ճիշտ կամ ոչ այնքան ճիշտ, երբեք չեմ խուսափի խոստովանել դա և շտկել սխալը:

Սա է իմ և գործող քաղաքական իշխանության ղեկավար կազմի գլխավոր տարբերություններից մեկը: Ի տարբերություն իմ հնարավոր պատահական սխալի` նրանք ստում են գրեթե միշտ ու երբեք դա չեն խոստովանում:

Քիչ առաջ գրառում էի արել, թե պարետը White Shorja լողափի գործունեությունը 14 օրով դադարեցնելու որոշում չի ընդունել, մինչդեռ պարզվեց, որ չէի նկատել «խորը պահված» որոշումը:

Հ.Գ. Այս ընթացքում այդ գործով մի քանի հետաքրքիր հանգամանքներ արձանագրվեցին, քանի որ գտնվեց այն անհատ ձեռնարկատերը, որի անունով իրականացվել է լողափի գործունեությունը: Այդ հետաքրքիր հանգամանքներին կանդրադառնամ ավելի ուշ:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Ինձ համար սկզբունքային է` երբեք չասել կամ չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն:Իսկ բոլոր այն…

Опубликовано Arsen Babayan Пятница, 31 июля 2020 г.