Տարածաշրջանային սրացումներ և ուժերի ցուցադրում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Գասպարյանը, որի հետ խոսեցինք տարածաշրջանում թուրք-ադրբեջանական, ռուս-հայկական, իրանական զորավարժություններից և դրանց հեռահար նպատակներից, Թուրքիայի ունեցած հավակնություններից տարածաշրջանում և Հայաստանի վրա հարձակվելու հնարավոր սցենարից, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից, որի ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը՝ առանց Հայաստանի մասնակցության։

Անդրադարձ կատարեցինք նաև Հայաստանից մարտական գործողությունների ժամանակ և դրանից հետո հնչող խաղաղասիրաան կոչերին ու կեղծ ադրբեջանասիրությանը, որը մեր երկիրը պառակտելու, հանրության զգոնությունը կորցնելու և մեզ պարտելի դարձնելու հեռահար նպատակներ ունի։

Արա Գասպարյանը խոսեց նաև վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունից՝ ներկայացնելով դրանում առկա մտահոգիչ, անթույլատրելի դրույթները։ Ըստ նրա՝ այդ ռազմավարությունը բխում է թշնամի Ադրբեջանի շահերից, քան Հայաստանի անվտանգության շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում