Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին. Վարդան Ոսկանյան

Հաշվի առնելով էրդողանական վարչակարգի աննախադեպ լկտիությունը և սադրիչ վարքագիծն ու գործողությունները, Հայաստանը պետք է սկսի խելամտորեն միջամտել Թուրքիայի ներքին գործընթացներին։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քրդական և ալևիական հիմնահարցերին, սակայն այդ միջամտությունը պետք է լինի նրբորեն ծրագրված և միտված Թուրքիայի ներսում Հայաստանի դաշնակիցների շրջանակի ձևավորմանը։

Հայաստանի տարածքի և մարդկային ռեսուրսների սահմանափակությունը մենք պետք է կարողանանք լրացնել ինտելեկտուալ գերակայությամբ և դրա վրա հիմնված ծրագրային քայլերով, որոնք նպատակաուղղված կլինեն մեր պետության դաշնակիցների լայն շրջանակի ստեղծմանը և թշնամիների համար հենց իրենց իսկ տարածքում առնվազն լրջագույն նոր մարտահրավերներ ի հայտ բերելուն։

#հավերժականՀայաստանը

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Հաշվի առնելով էրդողանական վարչակարգի աննախադեպ լկտիությունը և սադրիչ վարքագիծն ու գործողությունները, Հայաստանը պետք է…

Опубликовано Vardan Voskanyan Пятница, 31 июля 2020 г.