Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողության մեջ (տեսանյութ)

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ի գործողությունից կադրեր է հրապարակել։

Նշենք, որ հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ը արդեն փորձարկվել է մարտական պայմաններում հուլիսի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ:

Այդ մասին պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը  հայտարարել էր, որ «հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում հակառակորդի երեք տանկ խոցվել է հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով»:

Հարվածային ԱԹՍ

🇦🇲Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ․Armenian combat UAV in action

Опубликовано Hakob Arshakyan Пятница, 31 июля 2020 г.