Հարավային Կովկասի ապակայունացման որև է փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու. Զոհրաբ Մնացականյան

Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձև ավորված ապակառուցողական և  ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և  շարունակում ենք ականատես լինել Արև ելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական լարվածությանը և  Թուրքիայի արձագանքին:

«Այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է, որին մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և  դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարև անի կողմից մեզ համար անընդունելի է լինելու:

Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանը ԵԱՀԿ հայտագիր է շրջանառել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և  Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցման մասին, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և  Ադրբեջանը միասին՝ նախաձեռնելով և  իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և ՛ միջազգային հանրության, և ՛ համանախագահների, մեր ամբողջ ռեսուրսը ներդրվում է դե-էսկալացիայի ամրապնդման վրա։ Սա, իհարկե, անընդունելի է։

ԵՍԶՈՒ-ի և  Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և  գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։

Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և  սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»: