Այդտեղից էլ սկսում է անկումը։ Այդպես էլ ինքն իրեն չի ներում

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» միստիկ վեպը էդպես էլ «կյանքի ուղեգիր» չստացավ։ Տասը տարի աշխատեց, գրեց, ջնջեց, գրեց, խմբագրեց, գրեց, հղկեց ու մշակեց ու առաջին տպագիր օրինակը ձեռքն առավ ու օրեր անց մահացավ։ Ու որբ մնաց գիրքը։ Շքեղ շնորհանդես կազմակերպվեց Կամերային երաժշտության տանը՝ իբրև գրողի տապանաքար, և վերջ։ Էլ չկարդացվեց, մնաց գրապահարաններում, չբացահայտվեց, չմարսվեց։

Գլխավոր հերոսը՝ Արցախյան պատերազմի մասնակից, ազգագրագետ, դասախոս, գիտնական, մեր ազգային առասպելն է փորձում «քանդել-հավաքել»։

Երբ մի անգամ լսարանում ինչ-որ ուսանողներ համը հանում են իրենց խակ մտքերով՝ գլխավոր հերոսը… անսպասելի հանում է վերնաշապիկը, հետո՝ շապիկը և ի ցույց է դնում մեջքի վրա ծայրեծայր իջնող սպին։

Ազդում է։ Հանդարտվում են։ Դասն առնում են։

Բայց ինքն իրեն այլևս չի ներում, որ ԻՐ սպին հանրության առջև ի ցույց է դրել։ Որ ծառայեցրել է իբրև «իրեղեն ապացույց»։ Այդտեղից էլ սկսում է անկումը։ Այդպես էլ ինքն իրեն չի ներում։

… Պարզապես հիշեցի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» միստիկ վեպը էդպես էլ «կյանքի ուղեգիր» չստացավ։ Տասը տարի աշխատեց, գրեց, ջնջեց, գրեց,…

Опубликовано Ruben Melikyan Пятница, 31 июля 2020 г.