ՍԱՏՄ-ը խախտումներ է հայտնաբերել Երևանի միայն մեկ հանրային սննդի օբյեկտում (տեսանյութ)

Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները մշտադիտարկում և կրկնայցեր են անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող օղակաձև զբոսայգու բացօթյա սրճարաններում: Արդյունքները գոհացուցիչ են. խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ հանրային սննդի օբյեկտում, որտեղ աշխատակիցն առանց դիմակի է եղել և բացակայել է փակվող աղբամանը՝ նախատեսված օգտագործված դիմակների համար: Կազմվել է արձանագրություն, որի հիմքով պարետատունը կորոշի անխուսափելի վարչական պատասխանատվության միջոցը:

https://www.facebook.com/watch/?v=298546724745319