Պարզվում է սա իշխանության հերթական ստախոսությունն էր

Հիշո՞ւմ եք, որ իշխանության քարոզչամեքենան հայտնեց, թե պարետի որոշմամբ 14 օրով դադարեցվել է Սևանի White Shorja լողափի գործունեությունը։

Պարզվում է սա իշխանության հերթական ստախոսությունն էր։

Երեք օր է արդեն ամեն օր ուսումնասիրում եմ պարետի բոլոր որոշումները, և գիտե՞ք, թե ինչ է պարզվել։ Պարզվել է, որ պարետը չի ընդունել այդպիսի որևէ որոշում, հետևաբար իշխանությունը հերթական անգամ ստեց ու չդադարեցրեց իր հովանավորյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի ապօրինի բիզնեսը։

Ի դեպ, իսկ ինչպե՞ս պետք է դադարեցնել գործունեությունը, երբ այդ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է առանց որևէ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ։ Օրեր առաջ եմ ասել, որ White Shorja լողափը Հայկն աշխատացնում է առանց որևէ հարկ վճարելու։

Խնդրեմ, ինքներդ ուսումնասիրեք պարետի որոշումները և անձամբ համոզվեք, որ այս իշխանությունը ստի թագավորություն է։

Սրանով ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հովանավորում իր թիմակցի ապօրինի գործունեությունը։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հիշո՞ւմ եք, որ իշխանության քարոզիչամեքենան հայտնեց, թե պարետի որոշմամբ 14 օրով դադարեցվել է Սևանի White Shorja լողափի…

Опубликовано Arsen Babayan Пятница, 31 июля 2020 г.