Անկարայի ախորժակը բացվել է. հակաթուրքական ալյանսի ձևավորումը դառնում է հրամայական (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն է։

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են․ ուղղություններն են՝ Բաքու, Նախիջևան, Քյուրդամիր, Գանձակ, Եվլախ։ Օգտագործվող զինտեխնիկան է՝ զրահատեխնիկա, հրետանային համակարգ, ականանետ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, մասնակցում են երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները: Թուրքիայի ու Ադրբեջանի ակտիվացումը բավականին մտահոգիչ երանգներ է ստանում: Էրդողանը փորձում է իր պետության ազդեցությունը զգալիորեն մեծացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում, Անկարայի ախորժակը բացվել է: Եվ դա չի կարող չհակասել ռուսական, իրանական շահերին։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ նկրտումներին ինչպե՞ս են արձագանքում տարածաշրջանի հզոր տերություններ, ի՞նչ քաղաքականություն է իրականացնում Հայաստանը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։