Վանեցյանն ԱԱԾ-ում էր. նա գործը որակել է «անհեթեթ»

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում ընթացող քննության շրջանակում բացատրություն տալուց, նշելով, որ որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին հայտարարել է ինքը Վանեցյանը՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո. նա գործը որակել է «անհեթեթ»։

Ըստ Վանեցյանի՝ նա 2018-ին ԱԱԾ-ում աշխատանքի է վերականգնել նախկին աշխատակիցներից մեկին, որը, ԱԱԾ մեկնաբանմամբ, իրավունք չուներ այդ պաշտոնում աշխատելու։

Վանեցյանը նշել է, որ օրենքի խախտում չի եղել։

2019-ի սեպտեմբերի 16-ին Վանեցյանը հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ավելի ուշ ստեղծել «Հայրենիք» կուսակցությունը։