Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, փաստացի բուժում է ստանում 68 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:

Առայսօր, COVID-19-ի ախտորոշում ունի 236 մարդ, 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն: