Մոտ 30 զորակոչիկ կորոնավիրուսային հիվանդություն է ունեցել. ՀՀ ՊՆ. panarmenian.net

Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշում են ստացել մոտ 30 զորակոչիկ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։

Այս մասին,  PanARMENIAN.Net -ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերի շարքերը։