Իրանը պատրաստվում է խորտակել ամերիկյան ավիակիրները

Իրանի թշնամիները անհանգստացած են. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) իրականացնում է լայնածավալ զորավարժություններ, որոնք ներառում են նաև Պարսից ծոցի ջրերը: Դա «Մեծ Մարգարե-14» զորավարժությունների եզրափակիչ փուլն է, որն անց է կացվում Հորմոզգան նահանգում ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերի մասնակցությամբ, հայտնում է Mehr News գործակալությունը: ԻՀՊԿ-ի հրթիռային, ծովային և ավիացիոն ստորաբաժանումները կանցկացնեն «բազմաթիվ ուսումնական գործողություններ»,- ասվում է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին՝ ուղղակիորեն ենթարկվող Իրանի այդ ռազմական կառույցի հայտարարության մեջ: Այս գործողությունների ընթացքում նախատեսվում է «ականների տեղադրում, ռադիոէլեկտրոնային մարտական ​​գործողություններ, ուղղաթիռներից հրթիռների արձակում և «ափ-ծով» դասի հրթիռների արձակում»,- հստակեցրել է ԻՀՊԿ հրամանատարությունը: Նշվում է նաև, որ  ամեն տարի անցկացվող «Մեծ Մարգարե» զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու է ապրիլի 22-ին գործարկված իրանական «Noor-1» ռազմական արբանյակը:

Նախքան բացատրելը, թե ինչու են այս անգամ ահազանգում Իրանի թշնամիները, մենք անհրաժեշտ ենք համարում ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ «Մեծ Մարգարե-14» զորավարժությունները ժամանակի հետ համընկնում են Ռուսաստանի զինված ուժերի մարտունակության հանկարծակի ստուգման հետ և Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ, ՅուՎՕ) հուլիսի 27-ին մեկնարկած  ՌԴ-ն գումարտակային զորավարժությունների հետ, որոնք ընդգրկում են Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայանները: Ի դեպ, այս հանգամանքը նույնպես, հնարավոր է, լրջորեն անհանգստացրել է Իրանի թշնամիներին. պարզվում է, որ այն տարածքները, որոնց առայժմ «ախորժակով են» նայում, օրինակ, Թուրքիան կամ Իսրայելը, դարձել են Ռուսաստանի և Իրանի կողմից այսպես ասած «երկկողմանի» ռազմական պրեսի ասպարեզ: Եթե ​​թուրքերին կամ իսրայելցիներին (իհարկե՝ և ամերիկացիներին) դեռ չի դավաճանել առողջ բանականությունը, ապա նրանք պարզապես պարտավոր են վախենալ:

Այստեղ, իհարկե, շատ հարցեր կան: Օրինակ՝ վերջերս Լիբանանի երկնքում գտնվող Mahan Air ավիաընկերության իրանական ինքնաթիռը «բռնվել է» ամերիկյան երկու F-15 կործանիչների կողմից: Իրանը խստորեն դատապարտել է այդ սադրանքը՝ միջազգային կառույցներին կոչ անելով հանդես գալ ԱՄՆ կողմից միջազգային իրավունքի խախտումների դեմ: Պատգամավոր Ռուհոլլահ Մոտեֆաքեր-Ազադը, խոսելով Իրանի խորհրդարանի անունից, հայտարարել է. «Իրանի աճող կապերը հարևանների և այլ երկրների հետ, ինչպես նաև աշխարհում նոր բևեռների ձևավորումը, ամերիկացիներին հասցրել են հուսահատության, և նրանք ձեռնարկում են նման միջոցներ, բայց պետք է հասկանան, որ Իրանը կօգտագործի բոլոր մատչելի դիվանագիտական ​​և իրավական գործիքները` իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Ամերիկացիները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում: Միացյալ Նահանգները նման միջոցառումներով չեն կարող հասնել իրենց նպատակներին և, անշուշտ, լուրջ պատասխան կստանան Իրանից: Ամերիկացիները նաև փորձում են շեղել աշխարհի ուշադրությունը ԱՄՆ-ի ներսում տեղի ունեցող իրադարձություններից»։ Մնում է ավելացնել, որ F-15 կործանիչների կողմից չհրահրված փաստացի հարձակումը իրանական ուղևորատար ինքնաթիռի վրա արդեն սկանդալ է առաջացրել: Ընդ որում՝ Եվրոպան «կրակի վրա յուղ է լցրել»: «The Guardian» բրիտանական ազդեցիկ թերթը Սայմոն Թիսդալլի խմբագրական հոդվածում, բացահայտել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի դերը Իրանի ԻՀՊԿ «Քոդս» հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի սպանության գործում: Նա գրել է. «Պոմպեոն արդարացրել է Իրանի գործող հրամանատար, գեներալ Սոլեյմանի հունվարյան սպանությունը, ասելով, որ նա «անխուսափելի սպառնալիք է ԱՄՆ շահերի համար»: Սպանությունը անօրինական հայտարարելով՝ ՄԱԿ-ի քննիչ Ագնես Կալամարը պարզել է, որ այդ ժամանակ դա հաստատող որևէ ապացույց չի ունեցել: Պոմպեոն մի քանի ամիս հարված հասցնելու կոչեր էր անում: Պոմպեոն՝ Թրամփի ամենաազդեցիկ խորհրդականն ու հնարավոր իրավահաջորդը, հանդիսանում է մանիպուլյատիվ, մոլուցքային և խաբուսիկ ամերիկյան այս ուժի վերջին ձևի հեռարձակողը: Նրանք (Պոմպեոյի կողքին կանգնած պաշտոնյաներն ու «բազեները»), ըստ երևույթին, այժմ Իսրայելի ռեժիմի հետ միասին Թեհրանի դեմ թաքուն դիվերսիոն պատերազմ են վարում, և ակնկալում են Բրիտանիայի աջակցությունը, եթե նրանց գործողությունները հանգեցնեն պատերազմի»:

Բայց իրանական ուղևորատար ինքնաթիռի վրա հարձակման և «The Guardian» թերթի հոդվածի շուրջ սկանդալի զարգացումը դեռ առջևում է, Միացյալ Նահանգները չեն կարողանա հեշտությամբ ձերբազատվել դրանից: Միևնույն ժամանակ, իրանցիները իրենք դիմել են ամերիկացիների վրա հոգեբանական ազդեցության գործադրելուն: Իրանը Հորմուզի նեղուց է բերել ամերիկյան «Nimitz» ավիակրի մոդելը, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Maxar Technologies–ի արբանյակային լուսանկարները: Հուլիսի 26-ին արված նկարները ցույց են տալիս «ավիակրի» գտնվելու վայրը էներգետիկական հիմնական զարկերակներից մեկի տարածքում, որի միջոցով տեղափոխվում է ամբողջ համաշխարհային նավթի մոտ 20%-ը: Տախտակներից պատրաստված ԱՄՆ ՌԾՈՒ ավիակրի մոդելը Հորմուզի նեղուց է բերվել իրանական Բանդար-է-Աբաս նավահանգստից: «Nimitz» դասի ավիակիր հիշեցնող մոդելը պատրաստված է բնօրինակից ավելի փոքր չափի: Ամերիկյան նավի երկարությունը 300 մ է, լայնությունը՝ 75 մ: Իրանում ստեղծված մոդելը ունի 200 մ երկարություն և 50 մ լայնություն: Ամերիկյան ավիակրի մոդելի վրա երևում են 16 ինքնաթիռների մոդելներ: Մոդելի դուրս բերումը ծով, հավանաբար, ցույց է տալիս, որ Իրանը շուտով պատրաստվում է այն օգտագործելով վարժություններ անցկացնել: 2015-ին «Մեծ Մարգարե» զորավարժության ընթացքում, որը տեղի է ունեցել Թեհրանի հետ աշխարհի վեց տերությունների կողմից միջուկային գործարք կնքելուց մի քանի ամիս առաջ, Իրանի ԻՀՊԿ իր զորավարժություններում օգտագործել է նման մոդել: Այն ժամանակ այն խորտակել են «ցամաք-օդ» հրթիռներով:

Ինչով է այս անգամ Իրանը խորտակելու է ավիակրի մոդելը, կարելի է միայն ենթադրել: Բայց միանգամից ասենք՝ ամերիկացիներին իսկապես դուր չի եկել իրանցիների այս ակնարկը: ԱՄՆ ՌԾՈՒ իրական «Nimitz»  ավիակիրը վերջերս մտել է Մերձավոր Արևելքի ջրերը Հնդկական օվկիանոսից՝ մարտական ​​հերթապահությանը փոխարինելով իր «գործընկերոջը»՝ «Dwight D. Eisenhower» ավիակրին Արաբական ծովում: Հիշեցնենք նաև, որ «USS Bonhomme Richard» ամերիկյան ևս մեկ ավիակիր, այս տարածաշրջանից վերադառնալուց հետո, վերջերս պայթել էր Միացյալ Նահանգների ափերի մոտակայքում: Հասկանալի է, թե ինչու ամերիկացիները լավ ակնկալիքներ չունեն մոտ ապագայից:

Սերգեյ Շաքարյանց