Ինչպես սահմանին, այդպես էլ թիկունքում պետք է պատրաստ լինենք վատագույն զարգացումներին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման մտավորականների խորհրդի անդամ, հաշմանդամ ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը, որի հետ խոսեցինք շարժման նպատակների և ԱԻՆ ու ՊՆ ուղարկած առաջարկների մասին։ Առաջարկների նպատակն է ամրացնել պատերազմների և աղետների ժամանակ բնակչության պաշտպանությունը՝ նաև բնակչության շրջանում հատուկ դասընթացներ կազմակերպելով։

Որքանո՞վ է հնարավոր Հայաստանի սահմանին պատերազմի հրահրումը։ Խաչատուր Խաչատրյաննը անդրադարձավ թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններին, Իրանի և Ռուսաստանի նախաձեռնած զորավարժություններին՝ ասելով, որ սրանք կարող են հնարավոր պատերազմի կանխման քայլեր լինել, Իրանը և Ռուսաստանը փորձում են կանխել Թուրքիայի ռազմական ախորժակը։

Մանրամասները՝ տեսանյութում