Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 208 հազարից. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 208 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 670 հազարից: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 723 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 568 հազար 375 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 153 հազար 845 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 555 հազար 518-ի, մահերինը՝ 90 հազար 188-ի: Հնդկաստանը 1 միլիոն 587 հազար 982 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 35 հազար 035 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 834 հազար 499 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 13 հազար 802 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 471 հազար 123-ի, մահացածներինը՝ 7 հազար 497-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 408 հազար 449 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 45 հազար 361 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝ 400 հազար 683 ընդհանուր, 18 հազար 816 մահվան դեպքերով: Ութերորդ  տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 351 հազար 575 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 9 հազար 278 մարդ: Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 329 հազար 721 է, մահացածները 28 հազար 441 են, ցուցակում իններորդն է:

Տասնյակը եզրափակող Մեծ Բրիտանիայում գրանցվել է 301 հազար 455 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 45 հազար 961 մահվան դեպք:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 298 հազար 909-ի, մահացածներինը՝ 16 հազար 343-ի:

Իտալիան հայտնվել է 15-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 246 հազար 776 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 129:

Իտալիային հաջորդող Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 228 հազար 924 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 659 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 28-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 105 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 165 է, որից ապաքինվել է 78 հազար 957-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 140-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 5 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 160-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 935-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38 հազար 196 է: Վարակի հետևանքով մահացել է 728 մարդ, իսկ ապաքինվել է 28 հազար 366 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: