Բայց ինչո՞ւ հենց հիմա թուրքերը որոշեցին ուղեկցել այս օրերի զորավարժությունները մի մեծ աղմկոտ փիառով

Բայց զգում ե՞ք, թե թուրքերը ինչ ագրեսիվ տեղեկատվական գրոհներ են կազմակերպում իրենց և ադրբեջանցիների հետ համատեղ զորավարժություններին առնչվող թեմաների շուրջ։

Այնպես չի էլի, որ մինչև այսօր թուրքերը և ադրբեջանցիները համատեղ զորավարժություններ չեն անցկացրել, հակառակը՝ նվազագույնը ամեն տարվա ընթացքում գոնե երկու կամ երեք անգամ պարտադիր կերպով, տարբեր զորամիավորումներ ներկայացված են եղել Ադրբեջանում և հակառակը։

Բայց ինչո՞ւ հենց հիմա թուրքերը որոշեցին ուղեկցել այս օրերի զորավարժությունները մի մեծ աղմկոտ փիառով։

Կարծում եմ, որ պատասխանն ունի երկու հիմնական գործոն։

1. Թուրքերը այս զորավարժությունների շուրջ բարձրացրած աղմուկով փորձում են տարածաշրջանում հիմնական «խաղացողներին» (առաջին հերթին Ռուսաստանին) ցույց տալ, որ այսուհետ իրենք հիմնվելով բիրտ ուժի գործոնի վրա՝ խաղալու են ավելի լուրջ դերակատարություն։

Եվ, իհարկե, բացահայտ ակնարկում են, որ ադրբեջանական ուղղությամբ որոշողները իրենք են, այլ ոչ թե Ադրբեջանի ղեկավարությունը։

Դե իհարկե նաև ցույց են տալիս, որ ձևավորում են նոր իրավիճակ տարածաշրջանում, որտեղ ըստ իրենց հաշվարկների՝ առանց իրենց ոչ մի հարց այսուհետ չի լուծվի։

2. Զորավարժությունները նաև շատ պարզ և անթաքույց թուրքական «ավանդական» շանտաժի ձևաչափ են։

Ընդ որում թուրքերը փորձում են շանտաժի ենթարկել, թե՛ Հայաստանի և Արցախի ղեկավարությանը և թե՛ Ռուսաստանին ու եվրոպացիներին՝ ամերիկացիների հետ (էներգակիրների անվտանգության պահով, չէ՞ որ եթե հանկարծ թուրք ադրբեջանական տանդեմը որոշի հայկական ուղղությամբ ինչ-որ ռազմական ավանտյուրայի գնալ, ապա ադրբեջանական բոլոր նավթային և գազային խողովակների անվտանգության առումով ոչ ոք ՛ ոչ մի երաշխիք չի տա իսկույն ՛մեղմ ասած. եզրակացություները թողնում են ձեզ)։

Հաշվի առնելով արագ փոփոխվող իրավիճակը մեր և Արցախի սահմանների շուրջ՝ պետք է միանշանակ հասկանալ, որ յուրաքանչյուր քաղաքական ընթացքներ, որոնց մեջ ներգրավված է Ադրբեջանը (ներառյալ արցախյան քեյսը) գտնվելու է Թուրքիայի կոշտ վերահսկողության տակ։

Մի խոսքով, կարծում եմ, արդեն հասկանալի է բոլորին, որ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով անելու է ամեն ինչ, որպեսզի ապակայունացնի իրավիճակը հայկական ուղղությամբ։

Սա փաստ է, և վիճել այս իրողության հետ կարող են միայն քաղաքականապես կույրերը։

Հ.Գ. Ադրբեջանի գործոնի մասին նոր իրավիճակի պայմաններում՝ անպայման կխոսենք հաջորդ անգամ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Բայց զգում ե՞ք, թե թուրքերը ինչ ագրեսիվ տեղեկատվական գրոհներ են կազմակերպում իրենց և ադրբեջանցիների հետ համատեղ…

Опубликовано Arman Abovyan Среда, 29 июля 2020 г.