Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք, ապաքինվել է 542 բուժառու

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 196-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 728 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 225 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 953-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 542 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 366, փաստացի բուժվողներինը՝ 8877 (մեկ օրում նվազել է 288-ով): Մեկ օրում թեստավորվել է 1374 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 161 754 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։