Ինչպե՞ս և ո՞ր խեղամիտ լպրծուկն է գրել, թե մորաքույրը և քեռին, որոնք ՔՈւՅՐ-ԵՂԲԱՅՐ են, արյունապղծական սեռական հարաբերություն են ունենում մանուկների դիմաց

Եվրոպական ազատականության քաղաքականությունը մարդկանց ազատությունը վերածել է սանձարձակության

Պատասխանս նախկին նիւթի թեմայով

Որեւէ խնդիրի մասին բարձրաձայնելը պարտք ու իրաւունք է։ Գրութեան խնդիրը հարցը քաղաքականացնելն չէ, ինչպէս ոմանք սիրում են շեղակի տեսնել,այլ բարոյական բացթողումների մասին խօսելն ու արտայայտուելը։ Որեւէ նախարար կամ պաշտօնեայ կարող է իր իմացած գործելաոճով առաջ գնալ։ Բայց միեւնոյն ժամանակ որեւէ մարդ իրաւունք չունի լռեցնելու նրան ուղղուած քննադատութիւնները, առաջինը մարդկային իրաւունքով, երկրորդը՝ խօսքի։

Մի բան որ անմիջապէս նկատում եմ, ա՛յն է՝ թէ Հայաստանում կայ մի թերահաս խաւ, մարդկանց մի խումբ՝ որոնք որեւէ խօսքի կամ քննադատութեան դէմ չունեն բանական հակախօսք, քաղաքավար բանական հակաճառութիւն, այլ միայն ծաղրանք, հայհոյանք, ամբաստանութիւն։ Սա ինքնին արդէն այն փաստն է որ տհաս սերունդ գոյութիւն ունի, որն անկարող է հակափաստարկ ներկայացնել, այլ միայն փորձել ծաղրելով, հայհոյելով լռեցնել դիմացինը

Շտապեմ հիասթափեցնել ձեզ…։ Ո՛չ ձեր հայհոյանքներից եմ վախում, ո՛չ ձեր ծաղրանքներից փախչում…։ Հայհոյեցէք աւելի ուժեղ, աւելի շատ.. տեսնենք եթէ պիտի խորշեմ։ Տեսնեմ ո՞րն է ՈՒԺԵՂը՝ իմ հաւատքն ու դիմակայութի՞ւնը՝ թէ ձեր փողոցի «կուլտուրայի» զազրախօս հայհոյանքներն ամբաստանութիւններն ու ծաղրանքները…։ Եթէ մեր Տէրը Յիսուս Քրիստոս դիմացաւ ամէն անարգանքի, թուքի, հայհոյանքի ու մինչեւ խաչ գնաց, ապա ձեր նմանների փողոցային խօսքերից հաստատ վախեցողը չենք, վստա՛հ եղէք…։

Անցնենք լուրջ պատասխանին..։

Երբ Հայաստանը վաւերացրեց Լանզարոտէի Համաձայնագիրը, մարդիկ նոյնիսկ չգիտէին թէ ինչ է Լանզարոտէի Համաձայնագիրը։ Եւրոպական ազատականութեան քաղաքականութիւնը մարդոց ազատութիւնը դարձրել վերածել է սանձարձակութեան։ Մենք շատ անգամ մոռանում ենք որ Հայաստանը Հոլանդիա, Շուէտ, Կանադան կամ Ֆրանսիա չէ։ Ամէն երկիր ունի իր ժողովրդագրական, կրօնական, ցեղային, բազմազգ կամ միազգ լինելու, մշակութային, կրօնական, ազգագրական տարբերութիւնները։

Որքան որ մարդիկ ապատեղեկատւութիւն համարեն որեւէ բարձրացուած ահազանգ։ Բնական է որ գտնուելու են մարդոց Լանզարոտէի Համաձանագրի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ յօդուածներով, տուեալ պետութիւններ պարտին սեռական դասաւանդում տալ երեխաներին։

Վերցերորդ յօդուածը նշում է թէ Երեխաներ պէտք է օրինապէս, երկրի օրէնքի ուժով սեռական ուսուցում ստանան.

Article 6 – Education for children Each Party shall take the necessary legislative or other measures to ensure that children, during primary and secondary education, receive information on the risks of sexual exploitation and sexual abuse, as well as on the means to protect themselves, adapted to their evolving capacity. This information, provided in collaboration with parents, where appropriate, shall be given within a more general context of information on sexuality and shall pay special attention to situations of risk, especially those involving the use of new information and communication technologies.

Ու մեր ասածը միայն սա է, երբ երեխաներ որոնք նոր կաթից կտրուած են, ստանում եմ մի նիւթ, մի երեւոյթ որի մասին ո՛չ պատրաստ են, եւ ոչ էլ պատշաճ է այդ նիւթը նրանց տրամադրելը, մանաւանդ այն գրքերով որի մասին բարձրաձայնեցինք։

Որեւէ ժամանակ թող չասուի թէ. «Երեխաները ամէն բան գիտեն»։ Նրանք եթէ «ամէն բան գիտեն» (որն ի հարկէ չգիտեն, այլ միայն նրանց ձեւազեղծուած, այլանդակուած, գռեհկացածը) սովորում են համացանցից, ինտերնետից, ընկերներից, ուր եւ լաւը կայ եւ վատը։ Բնական է որ երեխաներ որոշ տարիքէ ետք պիտի հետաքրքրուեն անյայտ նիւթերով, թաբու նիւթերով, սեռական կամ ոչ։ Բայց խնդիրը այն է որ այսօր մեր տեսած մթնոլորտը հաւատք չի՛ ներշնչում, այլ բարոյական սայթաքում եւ հեռացում ազգայինէն, հաւատքէն, աւանդականէն դէպի համաշխարհայնացում, կոզմոպոլիտ, ապազգային, հակաաւանդական նոր սերունդ։

Եկեղեցին մեծ դեր ունի կատարելիք այս բոլոր իրականութեանց մէջ, եւ ահա այդ էր մեր մտահոգութիւնը։

Անցնինք նախորդ գրուածքի կէտերին։

  1. Երբ գրել եմ «դասագիրք» բառը, բոլորս գիտենք որ դա հիմա դասագիրք չէ, բայց վերոյիշեալ Համաձայնագրի պայմաններին դասագրքի կարող է վերածուել, ինչպէս որ եղաւ շատ երկրներում, եւ կամ դասաւանդուել այլ նիւթի հետ միատեղ, նկատի ունենալով այն «դասատուները» որոնք պիտի այդ նիւթը փոխանցեն երեխաներին։ Բառերը կարեւոր չեն, այլ թեման, նի՛ւթը որ պիտի փոխանցուի։ Ոչ թէ պէտք է բառերից կախուել, այլ ասածի իմաստը հասկանալ։
  2. Երբէք չենք ասել, ոչ էլ պիտի ասենք մի օր որ սեռական ուսուցումը անիմաստ է, անկարեւոր է։ Ընդհակառակն յոյժ կարեւոր է, բայց դա պէտք չէ՛ լինի 7-9 տարեկան մատղաշ փոքրիկ երեխաների համար, այլ աւելի հասունացած պատանիների համար, օրինակ 16-17 տարեկան։ Բոլորս անցել ենք, գիտենք։ Մանուկ երեխաներին չի կարելի տալ մի նիւթ որին ո՛չ նրանք եւ ո՛չ նրանց ծնողները պատրաստ են։ Բոլոր մեծախօսիկներ կարող են «հանրագիտարան» պոռալ, մինչեւ այն պահը, երբ մի անծանօթ մարդ նմանատիպ նիւթով մի գիրք, տալիս է նրանց մատղաշ երեխայի ձեռքը…։ Ահա ա՛յն ժամանակ կը լրջանան…։
  3. Ամէն լրջաձեւած մեկնաբան, կամ հայհոյիչ կամ անիծող, կամ եկեղեցու հակառակ մարդ գալով պիտի ասի. «սա ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ է, ինչի՞ էք ապատեղեկատւութիւն տարածում», եւայլն, եւայլն։ Ու բնական է որ լինեն նաեւ տականամիտներ որոնք իրենց դաստիարակութեան համաձայն, միայն հայհոյեն։

Բայց հարցը այն է, թէ որքանո՞վ կարելի է «ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» սեպել մի գրուածք ուր «Մորաքոյր Նիկոլը (Փաշինեանի հետ կապ չունի), եւ Քեռի Ժակը իրար սիրում են» եւ ապա սեռական յարաբերութիւն են ունենում երեխաների աչքերի դիմաց։ Թող բացատրեն թէ ինչպէ՞ս եւ ո՞ր խեղամիտ լպրծուկը գրել է թէ մօրաքոյրը եւ քեռին որոնք ՔՈՅՐ-ԵՂԲԱՅՐ են, արիւնապղծական սեռական յարաբերութիւն են ունենում մանուկների դիմաց, եւ որեւէ՛, Ո՛Չ ՄԻ հայհոյիչ, ծաղրող կամ փողոցային դատարկաբան չի տեսնում եթէ դա հանրագիտարանի նի՞ւթ է թէ ոչ։ (ԼԳԲՏ-ի ականջը խօսի), որեւէ մարդ փափաքած մտքի արտաթորանք գրելով, այդ պարագայում առանց զայն կարդալու «ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»-ի վերածողն էլ մեղաւոր է, տպագրատունն էլ, պետութիւնն էլ։

  1. Որքանո՞վ արդարանալի է բաց սեռական տեսարան դնել 7-9 տարեկան մանուկների դիմաց։ Թող չասուի թէ նրանք «ամէն բան տեսել են, գիտեն»։ Դո՛ւք իրաւունքը չունէք դա անելու որքան որ նրանք դրսից իմանան, որովհետեւ կարող է որ Ա՛ՅԴ աշակերտը իմանայ, բայց կողքի աշակերտը չիմանայ, որի գայթակղութեան պատճառը կուգայ այդ պարագայում հենց ձեզնից, դպրոցից, ինչպէս որ տարածւում է աշխարհի մի շարք տեղերում։

Բաղդատելով 1992-ն ու ներկան, տեսնում ենք որ որքա՜ն աւելի տարածուած է հայհոյանքի, անբարոյութեան, փողոցի մշակոյթը, ՈՐՆ ՏԱԿԱՒԻՆ ՏԱՐԱԾՒՈՒՄ Է, կորոնավիրուսից աւելի արագ ու շատ…։ Նոյնիսկ կարող եմ ասել որ վիրուսը պիտի անհետանայ, բայց գռեհկութեան, անբարոյութեան թափը պիտի շատանայ… որի վրայ կարող էք աւելացնել այն բոլոր ջանքերը դրսի ուժերով եւ դրամական ուժեղ օժանդակութեամբ Հայոց Լեզու, Պատմութիւն առարկաներից դուրս հանելու «հայրենասիրութիւն», «ազգասիրութիւն» բառերը, տեղը ներմուծելով «համաշխարհայնացում», «ինտեգրացում», եւ այլ բառերը, որոնց մասին մասնագէտներ տեսնում ու բարձրաձայնում են, ի տես ականջափակ կառավարութեան եւ նախարարին։

Հայոց Եկեղեցու Պատմութիւն նիւթը անհնարին է տալ Հայոց Պատմութեան նիւթի ընդմէջէն, որովհետեւ երեխան ու պատանին բնական է որ ունենան բարոյահոգեբանական հարցումներ որոնք կարելի են ստանալ միայն Եկեղեցու Պատմութեան նիւթով եւ ոչ թէ Հայոց Պատմութեան։ Բարոյագիտութիւնը մի նիւթ է որին այսօր փորձում են ուղղակի կամ անուղղակի խեղդել ամէնուրեք աշխարհում, որովհետեւ միշտ կան մարդիկ որոնք պիտի չընդունեն Քրիստոսի ներկայութիւնը, Ս. Հոգու ներգործութիւնը, պիտի չընդունեն Եկեղեցին ու նրա մեծագոյն դերը աշխարհում , ու մանաւանդ Հայոց պատմութեան թատերաբեմում։

Նրանք որոնք հայհոյելով են դիմում Եկեղեցու անցած երկար դարերով պատմութեան, ուրանում են այն փաստը որ շնորհիւ եկեղեցուն են նրանք ու իրենց նախահայրերը Հայ են մնացել իսլամական երկար դարերի ժամանակ։

Մարդ սպանելը միայն մարմնով չի լինում։ Կարող ես մարդ սպանել նրա միջից իր բարոյակարգը խեղելով։ Պատմութիւն ու փիլիսոփայութիւն, իմաստասիրութեան հետեւորդներն են միայն, որ գիտեն նախ «Ծանի՛ր զքեզ» ի՞նչ է նշանակում։

Իսկ գալով նրանց որոնք սիրում են փնովել հոգեւորականներին եթէ մէջ կան մարդիկ իրենց բացթողումներով, մեղքերով, սխալներով, արարքներով, եւ շեղ կեանքով, ապա կարելի է բոլո՜ր ոստիկաններին, բոլո՜ր բժիշկներին, բոլոր դատաւորներին, բոլոր նախարարներին, բոլոր ՁԵ՛Ր ԸՆՏԱՆԻՔԻ անդամներին մեղադրել քանի որ կան ու գոյութիւն ունեն վատ նկարագրով ու գործերով ոստիկաններ, բժիշկներ, դատաւորներ, նախարարներ։ Քանի ձեր ընտանիքի մէջ կայ ու կարող է լինել գոնէ մի վատ մարդ։ Դա ձեր իսկ անկեալ փիլիսոփայութեամբ, նշանակում է թէ դուք ԲՈԼՈՐԴ վատ էք, այնպէս չէ՞։ Ուրեմն բարի եղէք սկսելու ձեզնից, «զորս դուք ասէք»։

——-
Հայաստանը կարիք չունի՛ եւրոպաների խորխորատային սայթաքումներին հետեւելու։ Հայաստանը կարիք չունի՛ նոր ու խորթ, սանձարձակ բարոյակարգերի հաստատման։ Հայաստանը այն երկիրը չէ՛, որի վրայ աշխարհի ամէն նորաձեւութեան սիրահար, միասեռական, կոսմոպոլիտ, ապազգային, անուանապէս հայ, անհոգի ու անողնաշար գայ ու սկսի երկրի վրայ փորձարկումներ անել…։ Հայաստանը այս ձեւով չե՛ն առաջնորդում որ նրա հոգին սպանէք, դիմագիծը քայքայէք որովհետեւ «պայքարում» էք (եթէ պայքարում էք) փտածութեան «կորուպցիա»ի դէմ։ Հայաստանը կարիք ունի ազգային առաջնորդների։ Հայաստանը կարիքը ունի մեր աւանդականը, մեր լեզուն, պատմութիւնը, հոգեւոր արժէքները գնահատող, սիրող ու պաշտպանող անձերին։

Աւա՜ղ դա ես չտեսայ անցնող երկու տարիներին։ Միայն տեսայ ազգաբաժան աշխատանք, կռիւ, հայհոյանք, անէծք, սեւ-սպիտակ, ասֆալտ, թշնամիներ տեսնել, ատելութիւն տարածել, ազգամիջեան պատերազմ հրահրել, փորել, անարգել…։ Պատմական մշտական բայց ՑԱՒԱԼԻ հեգնականն (իրոնիան) այն է, որ մեզ մշտապէս միացնում են…. ադրբեջանցիները։

Պէտք է բարձր պահենք այն արժէքները որոնք մեզ աւանդեցին մեր նահատակ նախնիները, ապա թէ ոչ վաղուան սերունդների (մանաւանդ սփիւռքի հայութեան) համար արժէք չի՛ ունենալու Հայաստան անունով երկրի համար ոչ պայքարելը, ոչ նահատակուելն ու մեռնելը։ Մեզ երկրին կապողը միայն հողը չէ, միայն մեր տները չեն, այլ մեր լեզուն, պատմութիւնը, հաւատքը, աւանդակարգը որն շատերն այսօր փորձում են կտրել ձեր իսկ գիտակցութեամբ եւ համագործակցութեամբ։

Տ. Սերոբ +

Յետ Գրութիւն.- Բոլոր ինձ անարգողներին, ծաղրողներին, սխալ մեկնողներին, հայհոյող ու դատապարտող խօսքերի դէմ ասեմ.

Աստուած օրհնի ձեզ ու պահի, ամէն չար հեռացնի ձեզ ու ձեր ընտանիքներից, մաղթում եմ ձեզ լաւն ու բարին, թող ձեր փոքրիկները լինեն միշտ արեւոտ, ուրախ, ապահով, առողջ ու հայր ու մայրով։

Շնորհ, սէր ու խաղաղութիւն ձեզ

Ամերիկաբնակ քահանա Serop Azarian-ի ֆեյսբուքյան էջից

Պատասխանս նախկին նիւթի թեմայովՈրեւէ խնդիրի մասին բարձրաձայնելը պարտք ու իրաւունք է։ Գրութեան խնդիրը հարցը…

Опубликовано Serop Azarian Вторник, 28 июля 2020 г.