Հայոց Լեզուն մեր ինքնությունն է, հայ գրականությունը մեր աշխարհայացքը…

Հայ գրականություն առարկան մեր ազգային արժեքների պահպանման կարևորագույն բաղադրիչն է, և այդ առարկայի շուրջ տեղի ունեցող թնջուկը բավականին մտահոգիչ և վտանգավոր է:

Հայ ժողովրդի, հայ գրականության, հայի արժեքներին վերաբերվող ցանկացած հարց պետք է հանրային լուրջ քննարկումների առարկա դառնա, քննարկվի մասնագետների կողմից, ովքեր առնչվում և աշխատում են դպրոցականների հետ: Քուչակի հայրեններով, Թումանյանի Անուշով ու Քաջ Նազարով, Չարենցի խելագարված ամբոխներով, Սայաթ Նովայի Թամամ աշխարհով , Նարեկացու Մատյան Ողբերգությունով, Մխիթար Գոշի Դատաստանագրքով , Ֆրիկի Գանգատով մենք ձևավորում ենք գալիք սերնդի հայկական աշխարհայացքը: Դա եղել է մեր հրամայականը, դարեր շարունակ դրան են նպաստել մեր նախնիրների գործունեությունը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում: Փաստերն անհերքելի են: Դեռևս 1890-ական թվականներին համիդյան ջարդերի օրերին նախնիներիցս հասարակական գործիչ՝ Համբարձում Էնֆիաջյանը տպագրել է Խաչատուր Աբովյանի, Պերճ Պռոշյանի, Ղազարոս Աղայանի, Գաբրիել Սունդուկյանի, Րաֆֆու և այլոց երկերի ԱՌԱՋԻՆ հայերեն հրատարակությունները, ավելի ուշ՝ 1909թ. Ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյանը 300 հատոր հայերեն գրքեր է նվիրել Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը` հանուն հայոց լեզվի և հայ գրականության տարածման: Իսկ ի՞նչ են առաջարկում հիմա պետականություն ունեցող երկրին հրաժարվել ազգայինից և տրվել միջազգային փորձի չփորձարկված գայթակղությանը:

#Դեմ_եմ_ազգային_արժեքների_ոտնահարմանը

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Հայոց Լեզուն մեր ինքնությունն է, հայ գրականությունը մեր աշխարհայացքը…Հայ գրականություն առարկան մեր ազգային արժեքների…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Среда, 29 июля 2020 г.