Հոգնածությունից բողոքող աշակերտուհին մահացել է կորոնավիրուսից՝ քնի մեջ

Ինը տարեկան ամերիկացի Կիմորա Լինումը մահացել է կորոնավիրուսից՝ քնի մեջ: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Նրա մահից մի քանի օր առաջ երեխայի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37,7 աստիճան: Հիվանդանոցում աղջկան հետազոտել են բժիշկները և ուղարկել են տուն ապաքինվելու՝ համարելով, որ նա ունի սովորական սուր շնչառական վիրուսային վարակ: Սակայն երեխային COVID-19- ի թեստ չեն արել:

Մի քանի օր անց աղջիկը ավելի լավ է զգացել: Վերջին անգամ երեկոյան նա փողոցում խաղացել է ընկերների հետ, բայց տուն վերադառնալուն պես բողոքել է ծանր հոգնածությունից, պառկել է քնելու և չի արթնացել:

Նրան COVID-19- ի թեստ արել են արդեն մահվանից հետո:

Միացյալ Նահանգներում համաճարակի սկսվելուց ի վեր 4 294 770 մարդ վարակվել է կորոնավիրուսով, և մահացել է ավելի քան 148 հազար մարդ: Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, ամփոփելով դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: