Մեր գործն արդար է և մենք հաջողելու ենք․․․

Ես մեծ հպարտությամբ և առիթն օգտագործելով ուզում եմ նշել, որ հանդիսանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից՝ շուրջ 15 տարի շարունակ իմ քաղաքական գործունեությունը ծավալելով միայն այս կուսակցության շրջանակներում՝ մեր նպաստը բերելով պետականաշինության բարգավաճմանը։ 20 տարի է, ինչ ճանաչում եմ Գագիկ Ծառուկյանին և իր ընտանիքին, հպարտանում նրանց հայրենանվեր և պետականամետ գործունեությամբ։ Գաղափարակից և կուսակից ընկերներ լինելով` մեր առջև ունենք հստակ առաքելություն՝ Հայաստանի բարգավաճումը դինամիկ և կայուն զարգացմամբ, ավանդապաշտ ընտանիքով, Առաքելական եկեղեցու բացառիկությամբ, անպարտելի և մարտնչող բանակով, համամարդկային և ավանդական արժեքներով, մշակությային հարուստ պատմությամբ և իհարկե հայի բացառիկ տեսակով։ Ժողովրդի հետ պարբերաբար շփումների արդյունքում, նրանց գնահատանքի և երախտիքի խոսքերում նկատելի են լավ համբավն ու բարձր ընկալելիությունը, որը ձեռք եմ բերել քաղաքական և կուսակցական երկար տարիների գործունեության արդյունքում։ Կուսակից ընկերներիս հետ համախմբվածության և համախոհության արդյունքում անդավաճան մնալով մեր միասնականությանը՝ հաղթահարել ենք տարբեր փորձություններ և դժվարություններ՝ մեր առջև գերագույն նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը։

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց «ցածր տեսակը» ի ցույց դնելով՝ մանիպուլյատիվ քայլերի և ռեպրեսիաների միջոցով փորձում են վարկաբեկել մեր համբավն ու անունը, քաղաքականության մեջ նման միջոցներով գործելը տկարամտություն է, իսկ ուղղորդված հոդվածներ հրապարակելն ուղղակի անբարոյականություն։ Գագիկ Ծառուկյանի և մեր կուսակցության շուրջ տեղեկատվական սարդոստայններ հյուսելու փոխարեն, զբաղվեք Ձեր իսկ պատճառով երկրի առջև ծառացած խնդիրներով։

Մեր տեսլականը իրատեսական է և մրցունակ, իսկ իշխանությունը դասեր չի քաղում իր սխալներից․․․

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Մեր գործն արդար է և մենք հաջողելու ենք․․․ 🇦🇲Ես մեծ հպարտությամբ և առիթն օգտագործելով ուզում եմ նշել, որ հանդիսանում…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Среда, 29 июля 2020 г.