Ապաքաղաքական՝ ո՞վ է քաղաք Երևանը

#ապաքաղաքական

#հանգստանանք_միքիչ_քաղաքականությունից

Ի՞նչ է քաղաք Երևանը… Կարծում եմ, ի սկզբանե հարցը սխալ է ձևակերպված, ես

այսպես կհարցնեի` ո՞վ է քաղաք Երևանը:

Երևան… դա բետոնե տուփեր, թանգարաններ, փողոցներ չեն: Երևանը իսկապես ԱՊՐՈՒՄ է՝ զարմանալիորեն համատեղելով իր մեջ տարբեր կերպարներ: Երևանը անվախ մարտիկ է, ով, հազարավոր տարիներ առաջ, կռվել է պարթևների և հռոմեացիների, արաբների և պարսիկների, թուրքերի և մակեդոնացիների հետ: Նրանք հեռացան, բայց Նա մնաց: Երևանը մի վանական է, ով գիրքը ձեռքին՝ թույլ չի տվել, որ Գիտելիքի լույսը մարի իր հոտի աչքերում:

Երևանը բժիշկ է, ով ծնունդ է ընդունել, բուժել, փրկել է իր զավակներին և նրանց երբեք չի թողել ճակատագրի քմահաճույքին:

Երևանը պարզ երևանցի տղա է, ով ահավոր իննսունականների, 2016-ի ապրիլին, 2020 հուլիսին ցույց տվեց, թե ինչպես երևանցի սովորական տղերքը Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի իրենց եղբայրների հետ միասին կարող են մարտնչել և ջարդել ոսոխին:

Երևանը ուսուցիչ է, ով իր աչքերում այնքան ուժ և իմաստություն ունի, որ միայն նրա հայացքից արդեն պապանձվում ես:

Երևանը խենթանալու գեղեցիկ աղջիկ է, ով շրջում է փողոցով, և օդը պարզապես սառչում է նրա երկնային ժպիտից:

Երևանը բակի զրուցարանում նստած ծեր պապիկ է, ով, իր խունացած հայացքով քեզ նայելիս, կարծես, ասում է՝ իսկ ի՞նչ ես արել դու քո քաղաքի և երկրի համար:

Երևանը… Աստվա՛ծ իմ, ինչի մասին եմ ես խոսում…

Երևանը մենք՝ բոլորս ենք, և ոչ միայն երևանցիները, այլև բոլորս, բոլոր հայերը, որովհետև Երևանը բոլորիս սիրտն է… մի՞թե ճիշտ չէ, ժողովուրդ ջան։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

#ապաքաղաքական#հանգստանանք_միքիչ_քաղաքականությունիցԻ՞նչ է քաղաք Երևանը… Կարծում եմ, ի սկզբանե հարցը սխալ է…

Опубликовано Arman Abovyan Вторник, 28 июля 2020 г.