Հայաստանի գլխին առկախված ներքին և արտաքին վտանգները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը, որի հետ խոսեցինք այսօրվա իշխանությունների բերած արժեհամակարգից, ի՞նչ են ուզում ստեղծել նորերը՝ հինը մերժելով և ավերելով, ոչնչացնելով, գիտակցվա՞ծ է ազգայինի, հայկականի դեմ  նրանց պատերազմը, թե անկեղծորեն հավատում են, որ իրենց բերած և մեզ համար մերժելի արժեքները կնպաստեն պետության կայունացմանը։ Ո՞վ է կանգնած օրվա իշխանությունների հետևում, ո՞ւմ պատվերն են նրանք կատարում, և ի՞նչ գործընթացներ են սկսվել ու ընթանում տարբեր ոլորտներում։

Հաղորդման հյուրը խոսեց եկեղեցու դերի, ազգային դպրոցի դերի կարևորության մասին մեր ինքնության պահպանման գործում՝ ասելով, որ նորեկները պատերազմ են հայտարարել մեր եկեղեցուն ու ազգային դպրոցին և դրանով վտանգում են մեր գոյությունը, քանի որ հայի ինքնությունը, դիմագիծը կորցնելով՝ կկորցնենք նաև պետական ունեցած հզորությունը։ Իսկ հաշվի առելով մեր աշխարհագրական դիրքն ու Հայաստանի նկատմամբ եղած աշխարհաքաղաքական նկրտումները՝ Հայաստանն այդքան թուլանալու իրավունք չունի։

Մանրամասները՝ տեսանյութում