Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վարակի բռնկումից ի վեր աշխարհում ապաքինվել է 10 միլիոն 472 հազար 842 մարդ. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 908 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 663 հազարից: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 472 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 498 հազար 343 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 152 հազար 320 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 484 հազար 649-ի, մահերինը՝ 88 հազար 634-ի: Հնդկաստանը 1 միլիոն 535 հազար 335 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 34 հազար 252 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 828 հազար 990 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 13 հազար 673 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 459 հազար 761-ի, մահացածներինը՝ 7 հազար 257-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 402 հազար 697 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 44 հազար 876 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝  395 հազար 005 ընդհանուր, 18 հազար 612 մահվան դեպքերով: Ութերորդ  տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 349 հազար 800 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 9 հազար 240 մարդ: Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 327 հազար 690 է, մահացածները 28 հազար 436 են, ցուցակում իններորդն է:

Տասնյակը եզրափակող Մեծ Բրիտանիայում գրանցվել է 300 հազար 692 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 45 հազար 878 մահվան դեպք:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 296 հազար 273-ի, մահացածներինը՝ 16 հազար 147-ի:

Իտալիան հայտնվել է 15-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 246 հազար 488 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 123:

Իտալիային հաջորդող Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 227 հազար 982 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 645 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 27-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 101 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 84 հազար 060 է, որից ապաքինվել է 78 հազար 944-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 140-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 10 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 155-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 16 մարդ, ապաքինվել՝ 929-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 37 հազար 937 է: Վարակի հետևանքով մահացել է 723 մարդ, իսկ ապաքինվել է 27 հազար 824 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: