«Անզգուշության» հետևանքով ազերի զինծառայող է զոհվել

Հուլիսի 29-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության N զորամասում «կենցաղային աշխատանքներ կատարելիս անզգուշության հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով» զոհվել է ժամկետային զինծառայող Նաթիգ Գուրբանլըն: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Սահմանապահ ծառայության և Ռազմական դատախազության աշխատակիցները հետաքննություն են սկսել: