Քանյե Ուեսթը Նյու Ջերսիում սկսել է գրանցումը որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ, ռեփեր  Քանյե Ուեսթը միջնորդություն է ներկայացրել Նյու Ջերսիի քվեաթերթիկում ընդգրկվելու համար: Այս մասին գրում է NY Daily News- ը:

Այժմ Քանյե Ուեսթին անհրաժեշտ է հավաքել 800 ստորագրություն՝ քվեաթերթիկում ընդգրկվելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու համար Ուեսթի մտադրությունը հայտնի դարձավ հուլիսի 4-ին: Սակայն փորձագետները կարծում են, որ նա շատ ուշ է մտել նախագահական մրցավազքի մեջ, քանի որ մի շարք նահանգներում ավարտվել են ընտրողներից ստորագրություններ հավաքելու վերջնաժամկետները:

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներին կներկայացնի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, իսկ գործող Դոնալդ Թրամփը հանդես կգա հանրապետականների անունից: