«Չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ Նախիջևանի հատվածից հարձակում գործել». Գևորգ Գևորգյան

Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին անգամը չէ, բայց ռազմական առումով մի շարք հարցեր կարող է առաջացնել: Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն: Ինչու չեմ բացառում, որովհետև հաշվի եմ առնում Թուրքիայի ռազմաքաղաքական քայլերը, հստակ  հայտարարությունները և ագրեսիվ քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ագրեսոր և միջուկային ահաբեկիչ Ադրբեջանին սատարելու բացահայտ դիրքորոշումը, Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացը ռազմական սադրանքներով կասեցնելու քայլերի խրախուսումը, տարածաշրջանում ազդեցության գոտի ստեղծելու անթաքույց ջանքերը:

ՌԴ-ն էլ է զորավարժություններ սկսում, Հարավային Օսիայի և Աբխազիայի ռազմաբազաների ներգրավմամբ: Մանևրային վարժանքներ են լինելու Չեչնիայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ «գրադներով», «տորնադոներով», «ակացիաներով», «գվազդիկաներով», ԲՄՊ-3 ներով, ՀՕՊ-ի ինքնաթիռներով ու ուղղաթիռներով, հրետանիով, դեսանտնիկներով, մոտոհրաձգային զորամիավորումներով…

Փաստացի.

ա. թուրք- ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանի սահմանին

բ. ՌԴ զորավարժություններ տարածաշրջանում՝ «Կովկաս 2020» լայնածավալ զորավարժություններին ընդառաջ:

Սրանք ռազմաքաղաքական լրջագույն ենթատեքստ կրող քայլեր են, որտեղ մեր երկիրը պետք է ամուր դիրքավորվի՝ պետության շահի առաջնահերթությամբ:

Մենք, որպես սադրիչ և ագրեսոր ադրբեջանին սահմանակից պետություն, մշտապես պետք է պատրաստ լինենք կանխիչ և համարժեք գործողությունների:

Բնականաբար, ցանկացած իշխանություն, այս ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում, պետք է առաջին հերթին, անվտանգության ամրապնդման օպերատիվ պլան մշակի՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով:

Իսկ ինչ են անում իշխանություն կոչվող խմբակի անդամները, վաչապետի աթոռին հայտնվածի գլխավորությամբ. զբաղված են ներքաղաքական դիվիդենտներ թռցնելով, անողնաշարությամբ մեր պետության դիրքերը թուլացնելով, ագրեսոր և միջուկային ահաբեկիչ ադրբեջանին ավելորդ խաղաղասիրություն շռայլելով:

Այս իշխանությունը բեռ է Ազգի ուսերին: Ծանր, անպատասխանատու և ապազգային բեռ, որը պետք է ազգովի թոթափենք մեր ուսերից, եթե ուզում ենք զարգացող և աշխարհին համընթաց պետություն կառուցել:

Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyanֆեյսբուքյան էջից

Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Вторник, 28 июля 2020 г.