Տավուշի մարզպետը հերքել է իր կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին լուրը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ:

Չոբանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի:

Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»:

Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են…

Опубликовано Հայկ Չոբանյան – ՀՀ Տավուշի մարզպետ Вторник, 28 июля 2020 г.