Դիմորդը 2020 թվականի ընթացքում էլ ի՞նչ պետք է աներ, որ ընդունվեր անվճար

Մեզ է դիմել մի դիմորդ, որը 1 քննությունից ստացել է առավելագույն՝ 20 միավոր, բայց ընդունվել է ոչ թե անվճար, այլ վճարովի համակարգով, քանի որ հավասար միավորների դեպքում հաշվի է առնվել «աստղանիշով» երկու առարկաների հանրագումարը, սակայն նա այդ աստղանիշերով առարկաները 11-րդ և 12-րդ դասարաններում չի ընտրել (կամընտրական են եղել՝ չի ընտրել), ուստի հաշվի են առել 10-րդ դասարանի գնահատականները:

Ընդ որում, եթե հաշվի առնվեր պետական ավարտական քննություններից միջին թվաբանականը (դրանք 12-րդ դասարանում են հանձնում), ապա դիմորդը վստահաբար կընդունվեր անվճար։

Հիմա հարց։ Դիմորդը 2020 թվականի ընթացքում էլ ի՞նչ պետք է աներ, որ ընդունվեր անվճար։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ է իրավաչափ 2020 թվականին հաշվի առնել 2018 թվականի գնահատականները։

Եթե սխալ եմ տրամաբանում, գրեք – ես կրթական իրավունքի մասնագետ չեմ, ուղղակի իմ հասկանալով՝ եթե դիմորդը դիմելու տարում արել է առավելագույնը, նա չի կարող չստանալ առավելագույնը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեզ է դիմել մի դիմորդ, որը 1 քննությունից ստացել է առավելագույն՝ 20 միավոր, բայց ընդունվել է ոչ թե անվճար, այլ վճարովի…

Опубликовано Ruben Melikyan Вторник, 28 июля 2020 г.