Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 308-ով, 467 բուժառու հաղթահարել է հիվանդությունը

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 308 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 937-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 719 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 225 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 948-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 467 է, ընդհանուր առողջացածներինը՝ 27824, փաստացի բուժվողներինը՝ 9165 (մեկ օրում նվազել է 165-ով): Մեկ օրում թեստավորվել է 1853 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 160380 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։