Մոսկվայում հայերի և ադրբեջանիցիների միջև բախումների 15 մասնակից է ձերբակալվել, որից 7-ը՝ հայ

Մոսկվայի տարբեր շրջանների դատարանները ձերբակալել են հուլիս 24-ին հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 15 մասնակցի: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությունները։

«Նիկուլինյան դատարանը 7 հայաստանցու համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրանք մեղադրվում են ՔՕ 213 -րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-ասված է հայտարարության մեջ։

Մոսկվայի Տրոյիցկի դատարանում հայտնել են նույն հոդվածով Ադրբեջանից չորս քաղաքացիների ձերբակալման մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ երկրի 4 բնակիչներ ձերբակալվել են Կուզմինի շրջանային դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին: