«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով (տեսանյութ)

Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ողջ ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Այստեղ խախտվել են կենդանի կատարմամբ երաժտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս հանգստյան գոտում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ երեկույթ ու համերգ էր տեղի ունեցել։ Հայկ Սարգսյանը, թեև հերքել էր, որ հանգստյան գոտին իրեն է պատկանում, ներողություն էր խնդրել հանրությունից, պարետատնից ու իր քաղաքական թիմից՝ պարետատան պահանջները խախտելու և դիմակ չկրելու համար։

https://www.facebook.com/watch/?v=285905695973980