«Մուրացան»-ում 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսը, ապաքինվածներից 59-ը 0-2 ամսական է

«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսում դիմել է 18 186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12 242, ստացոնար՝ 5 944։

Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։

Ինչպես տեղեկացնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը, այստեղ վերջին 180 օրում առողջացել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխա:

12 փոքրիկ առողջացել է անհայտ ծագման տենդից, բրուցելյոզ հիվանդությամբ 7 երեխա արդեն տանն է, արձանագրվել է մալարիայի 1 դեպք, 12 երեխայի մոտ ախտորոշվել և բուժվել է սալմոնելոզ, 22՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, 11 երեխա առողջացել է կապույտ հազից։

Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243-ը՝ մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։