Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հրաձգությունների մակարդակն այսօր նորմա է վերջին 10 տարիների համար. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК հեռուստաալիքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է:

«Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն: Իհարկե, ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հրաձգությունների մակարդակն այսօր նորմա է վերջին 10 տարիների համար: Ես նկատի ունեմ վերջին 2-3 օրը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Խոսելով հուլիսյան ռազմական գործողությունների մասին, Փաշինյանը ասաց.

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի մերձակայքում կան բազմաթիվ ադրբեջանական բնակելի շրջաններ, այդ պատճառով հիմա շատ դժվար է գրոհ սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Իրենք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէ տեսահսկման սարքերով: Ի դեպ, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, իսկ հայկական գյուղեր շատ կան, սա շատ հատկանշական հանգամանք է»::

Փաշինյանի խոսքով` Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր խաղացին: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի ձեռնարկած գործողությունները, ՌԴ արտգործնախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունն առանցքային դեր խաղացին նրանում, որ մենք հիմա ունենք համեմատաբար կայուն իրավիճակ: ՌԴ-ի դերը, իհարկե, բացառապես կառուցողական է»,-հավելել է Փաշինյանը:

«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կարևոր միջնորդ է, և նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում»,-նշել է ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում