Կապի և էլեկտրոնային սարքերի խափանում. Երկիր մոլորակին հզոր մագնիսական փոթորիկ է սպասում

Երկրի վրա սպասում է վտանգավոր մագնիսական փոթորիկ, որը կարող է խափանել էլեկտրոնային սարքերի և կապի միջոցների աշխատանքը: Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Սերգեյ Դիդենկոյի զեկույցում:

Համաձայն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի տվյալների, մագնիսական փոթորիկը տեղի է ունենալու  հուլիսի 28- 29-ը:

«Ըստ մասնագետների՝ նման իրադարձություններն ի վիճակի են խափանել էլեկտրոնային սարքերի, կապի և հեռահաղորդակցման ալիքների աշխատանքը», – ասվում է փաստաթղթում:

Մագնիսական փոթորիկներն առաջանում են մոլորակի մագնիսական դաշտի տատանումներից: Բնական երևույթը կարող է վատ ազդեցություն ունենալ ոչ միայն տեխնոլոգիայի, այլև մարդկանց վրա, մասնավորապես, առողջական վիճակի վատթարացում է հնարավոր քրոնիկական սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում: