Շուշիում կբացվի մշակութային նոր կենտրոն (լուսանկարներ)

Շուշի քաղաքում շուտով կբացվի «ԴԱՖՆԷԶԱՐԴ» մշակութային նոր կենտրոն, որտեղ կցուցադրվի և վաճառքի կհանվի հայոց թագուհիների վերստեղծված զարդերի տեսականին:

Այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է «ԴԱՖՆԷԶԱՐԴ»-ի արցախյան մասնաճյուղի ղեկավար-կազմակերպիչ Կրիստինա Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնում կազմակերպվելու են տարբեր մշակութային միջոցառումներ՝ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, ֆոտոսեսիաներ և այլն:

«Ուրախ ենք տեղեկացնել բոլորին, որ Արցախում ներկայումս գործում է «ԴԱՖՆԷԶԱՐԴ»-ի օնլայն մասնաճյուղը:

Այսուհետ մենք էլ կկարողանանք վայելել արքայական զարդերի հմայքը և դրանք կրել ինքներս: Առաջարկում ենք ոսկյա և արծաթյա որակյալ ապրանքատեսականի, որն իր տեսքով և ձևով տարածված չէ: Զարդերն ինքնատիպ և ոգեշնչող են, որովհետև դրանք ամբողջովին ձեռքի աշխատանքներ են»,- մասնավորապես ասել է Կ. Խաչատուրյանը: