Ամուլսարի հարցում կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում. Շիրակ Բունիաթյան

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով տեղեկացրել էր, որ ժամը 22:00-ին բախումներ են տեղի ունեցել Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ:

Պատճառը՝ արդեն երկու օր հանքի ներսում գտնվող 6 բանվորներն են, որոնք չնայած բնակիչների պահանջներին՝ դուրս չեն գալիս:

«Ցավալի է, բայց փաստ։ Կարծում եմ՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցում, կառավարության լուռ թողտվությամբ արյունահեղություն է հասունանում…»,- ահազանգում է ակտիվիստը ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ երեկ երեկոյան մեծ քաշքշուկ էր առաջացել Ամուլսարի պաշտպանների, ոստիկանության ներկայացուցիչների միջև, ինչի հետևանքով մոտ տասը քաղաքացի տարվել էին ոստիկանություն, որոշ ժամանակ անց ազատ էին արձակվել։

Բախումների մասին տեսանյութը՝

Լարված վիճակ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ

Опубликовано Շիրակ Բունիաթյան Понедельник, 27 июля 2020 г.