Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 239-ով, ապաքինվել է 692 բուժառու

Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 629-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 719 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հուլիսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 223 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 942-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 692 է, ընդհանուր առողջացածներինը՝ 27 357, փաստացի բուժվողներինը՝ 9330 (մեկ օրում պակասել է 463-ով): Մեկ օրում թեստավորվել է 1061 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 158 527 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։