Ոստիկանությունը ձեռնաշղթաներ է հագցնում դիմակ չկրող աղջիկներին ու քարշ տալիս ոստիկանություն, իսկ ԱԺ քայլած պատգամավորն ազատորեն փարթիներ է կազմակերպում Սևանի ափին

Արտակարգ դրություն կոչվածն ընդամենը մեկ նպատակ ունի՝ արգելել ազատ հավաքները: Ինչո՞ւ արգելել. որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցայինների ոհմակը տապալել են այն ամենը, ինչին ձեռքները հասել է: Հիմա ամենավերջին վախկոտի նման արգելում են ազատ հավաքները, որ ոչ մեկ բողոքի ձայն չբարձրացնի: Պատկերացնո՞ւմ եք՝ արտակարգ դրություն, որի պայմաններում վարչապետն ու Երևանի քաղաքապետը արձակուրդում են: Արդեն մոտ 1000 մարդու գլուխ են կերել ու հանգիստ խղճով արձակուրդ են վայելում: Պատկերացնու՞մ եք՝ ոստիկանությունը ձեռնաշղթաներ է հագցնում դիմակ չկրող աղջիկների վրա ու քարշ տալիս ոստիկանություն, իսկ ԱԺ քայլած պատգամավորն ազատորեն փարթիներ է կազմակերպում Սևանի ափին, որ լափած պարգևավճարներից բացի մի քիչ էլ փող աշխատի: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ խեղկատակների ռեժիմի էության մասին: Վախկոտների իշխանության ամեն ժամը երկիրն անդունդ է գլորում: Դրա համար պետք է պարզ արձանագրում՝ Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանն ապագա չունի:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Արտակարգ դրություն կոչվածն ընդամենը մեկ նպատակ ունի՝ արգելել ազատ հավաքները: Ինչու՞ արգելել. որովհետև Նիկոլ Փաշինյանն ու…

Опубликовано Mihran Hakobyan Понедельник, 27 июля 2020 г.