Արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ միտումնավոր վարկաբեկվող անձը գտնվում է ստի և նենգափոխության «քամու» տակ

Վաղուց չենք խոսել մանիպուլիացիոն հնարքների մասին, որոնցով ուղղակի ողողված է համացանցը, կարծում եմ` այժմ կարելի է մի փոքրիկ անդրադարձ կատարել հնարքներից մեկին, իսկ ավելի կոնկրետ` «կոնտեքստային խեղաթյուրման» տեխնոլոգիային , որը շատ հաճախ կիրառվում է համացանցում կամ լրատվամիջոցներում տարբեր քաղաքական խմբերի կողմից։

Եթե երկու բառով փորձենք նկարագրել,ապա աշխատում է այս մեթոդը հետևայլ կերպ․

1․ Ընտրվում է վարկաբեկելու սուբյեկտ։

2․ Ընտրվում է սույն սուբյեկտի մասնագիտական ոլորտին առնչվող թեմա։

3․ Ընտրվում է սուբյեկտի որևէ հանրային խոսքի օրինակ (հարցազրույց, հոդված կամ վերլուծություն)։

4․ Ընտրվում է սուբյեկտի հետ «հեռակա» բանավիճող որևէ հանրային կարծիք ձևավորող անձ։

Այս բոլոր նախադրայներն ապահովելուց հետո, սկսում է ամենակարևորը -վարկաբեկման պրոցեսը, որը ներառում է իր մեջ երկու կարևորագույն պահ։

1․ Անպայման պետք է վարկաբեկման ենթակա սուբյեկտին ներկայացնել որպես մարդ, որը չի տիրապետում իրավիճակին, սխալ է ներկայացնում իրավիճակը կամ չի հասկանում , օրինակ հարցազրույցի կամ հոդվածի մեջ ընդգրկված թեմայի նրբերանգները։

Երկրորդ՝ անպայման պետք է ապահովել պայմաններ, որ հանրությունը հնարավորություն ունենա ծանոթանալ շինծու վարկաբեկիչ հոդվածին կամ տեսագրությանը և վերջ… պրոցեսը սկսում է զարգանալ։

Իմիջիայլոց ,այս հնարքը քաղաքականություն եկել է բիզնես մարկետինգի ոլորտից և կոչվում է «garbage wind», թարգմանաբար նշանակում է «աղբի քամի», այսինքն՝ արհեստականորոն ստեղծվում է մի իրավիճակ, երբ միտումնավոր վարկաբեկվող անձը գտնվում է ստի և նենգափոխության «քամու» տակ։

Այս ամենը դուք ամեն օր տեսնում եք համացանցում և մամուլում։ Ամենազավեշտալին այն է , որ այս տեխնոլոգիան կիրառող անձինք համարում են իրենց լսող կամ կարդացող մարդկանց ո՛չ հեռատես, ո՛չ էլ ինքնուրույն վերլուծության ունակ զանգված։ Սա իրականում շատ կարևոր պահ է , այս բոլոր հնարքները կարող են աշխատել, եթե մարդիկ չեն ուզում ինքնուրույն վերլուծել կամ (կրկին կարևոր պահ) մարդիկ ՈՒԶՈԻՄ ԵՆ լսել սույն տեղեկատվական կոնտենտը։

Այդ իսկ պատճառով, երբ տեսնում եք ինչ-որ կոնկրետ անձի շուրջ վարկաբեկող կամ իրեն նսեմացնող ինչ-որ տեղեկություն, երբեք մի շտապեք անել եզրակացություն մինչև ինքներդ չվերլուծեք տարածվող տեղեկության սկզնաղբյուրը։ Դա չափազանց կարևոր պահ է։

Կհարցնեք` ինչու ես որոշեցի անդրադառնալ այս թեմային, շատ պարզ…արդեն ուղղակի զզվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես նենգ ու լկտի հնարքներով խաղում են հանրային կարծիքի հետ։

Այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլորին` յուրաքանչյուր, նույնիսկ ամենահաճելի «վարկաբեկմանը» վերաբերող թեմաներն անպայման ինքներդ վերլուծեք և չընկնեք ուրիշների հնարած «կարծիքների» ազդեցության տակ։

ՀԳ Бегоян Артур ջան, ժամանակին մենք այս հարցը միասին քննարկել էինք, կարծում եմ՝ Քեզ հետաքրքիր կլինի այս նյութը ինձ վերաբերող վերջին հրապարակումների ներքո։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Վաղուց չենք խոսել մանիպուլիացիոն հնարքների մասին ,որոնցով ուղղակի ողողված է համացանցը,կարծում եմ` այժմ կարելի է մի…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 27 июля 2020 г.