Ինչո՞ւ են կրթության բարեփոխումներն այդքան գոհացրել ԼԳԲՏ համայնքին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի վարչության անդամ Աիդա Ստեփանյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձ կատարվեց հանրակրթական և առարկայական պետական չափորոշիչներին, որոնք լուրջ դժգոհություններ ու մտահոգություններ են առաջացրել հանրության, մասնագետների շրջանում։

Ի՞նչ քաղաքականություն են իրականացնում օրվա իշխանությունները մասնավորապես կրթության ոլորտում, միտումնավո՞ր են հայագիտական առարկաները թիրախավորված, թե ապաշնորհության հետևանքով են լուրջ սխալներ թույլ տալիս։ Հաղորդման հյուրը փաստեր ներկայացրեց, որ այդ ամենը ուղղորդված քաղաքականություն է, որի նպատակները հանրությանը կեղծված են ներկայացվում։ Իշխանությունները հասարակության, իրենց քաղաքացիների հետ ազնիվ չեն, և եթե հստակ հայտարարեն, թե ինչ քաղաքացի, սերունդ են ուզում դաստիարակել, ապա բոլորը կընդվզեն և ոտքի կկանգնեն։

Ի՞նչ հեղինակներ են ընդգրկվել գրականության ցանկում, մասնավորապես հայ հեղինակներ, և ինչու է նախարարությունը որոշել հայ գրականություն առարկան հանել դպրոցական ծրագրերից և փոխարենը ավելացնել կասկածելի գրականություն առարկան, որում համաշխարհային գրականության շատ մեծություններ չեն ներռաված չեն։

Ինչո՞ւ մասնագետները, գիտնականները չեն ընդգրկվել չափորոշիչների մշակման գործընթացներում, և ովքե՞ր են մասնակցել դրանց, ի՞նչ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Աիդա Ստեփանյանն ասաց, որ հիմնականում մասնակցել են ոչ իրավասու մարդիկ, պաշտոնյաներ և այն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք, մեղմ ասած, ապազգային քաղաքականություն են իրականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում