Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 430 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 652 հազարից: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 056 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 371 հազար 839 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 149 հազար 849 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջինն աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 419 հազար 901-ի, մահերինը՝ 87 հազար 052-ի: Հնդկաստանը 1 միլիոն 437 հազար 976 վարակվածներով երրորդ տեղում է: Կորոնավարակից այս երկրում մահացել է 32 հազար 826 մարդ:

Ռուսաստաննում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 800 հազար 849 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 13 հազար 046 մարդ:

Ռուսաստանին հաջորդում է Հարավային Աֆրիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 445 հազար 433-ի, մահացածներինը՝ 6 հազար 769-ի: Վարակվածների ընդհանուր թվով Հարավային Աֆրիկային հաջորդում է Մեքսիկան, որտեղ առկա է 390 հազար 516 հաստատված դեպք: Երկրում վարակից մահացել է 43 հազար 680 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Պերուն է՝  384 հազար 797 ընդհանուր, 18 հազար 229 մահվան դեպքերով: Ութերորդ  տեղն զբաղեցնող Չիլիում գրանցվել է 345 հազար 790 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 9 հազար 112 մարդ: Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 319 հազար 501 է, մահացածները 28 հազար 432 են, ցուցակում իններորդն է:

Տասնյակը եզրափակող Մեծ Բրիտանիայում գրանցվել է 299 հազար 426 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում շարունակում է մնալ առաջին տեղում՝ 45 հազար 752 մահվան դեպք:

Տասնյակից հաջողությամբ դուրս է մնացել Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 291 հազար 172-ի, մահացածներինը՝ 15 հազար 700-ի:

Իտալիան հայտնվել է 15-րդ տեղում.   հաստատված դեպքերի թիվը երկրում 246 հազար 118 է: Մահացության ցուցանիշը կազմում է 35 հազար 107:

Իտալիային հաջորդող Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 226 հազար 100 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 613 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 26-րդ տեղում: Այստեղ մեկ օրում վարակի 61 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 891 է, որից ապաքինվել է 78 հազար 918-ը: Մահերի թիվը 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 140-րդ  տեղում է: Նախօրեին Վրաստանում վարակի 6 նոր դեպք է ավելացել՝ հաստատված դեպքերի թիվը հասնելով  1 137-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 16 մարդ, ապաքինվել՝ 922-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 37 հազար 390 է: Վարակի հետևանքով մահացել է 711 մարդ, իսկ ապաքինվել է 26 հազար 665 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: