Նախորդ օրը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, ապաքինվել է 187 հիվանդ

Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37390-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 711 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1դեպք: Հուլիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 221 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 932-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 187 է, ընդհանուր առողջացածներինը՝ 26665, փաստացի բուժվողներինը՝ 9793 (մեկ օրում նվազել է 121-ով): Մեկ օրում թեստավորվել է 314 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 157466 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։