Ազերիների հարձակումները կատաղի են դառնում, բայց ագրեսոր են ներկայացվում հայերը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ Մարիամի հետ խոսեցինք Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումներից, ադրբեջանցիների կողմից հայերի դեմ իրականացված տնտեսական ահաբեկումից ու ճնշումներից։

Հյուրի կարծիքով՝ ադրբեջանցիները պաշտոնական Բաքվի հրահրմամբ են սադրում Ռուսաստանի հայերին՝ տպավորություն ստեղծելով, թե հայերն ագրեսոր են։ Մինչդեռ հայերը միայն ինքնապաշտպանվում են և փորձում են այնպիսի քայլեր անել, որպեսզի հետագա ցանկացած ագրեսիվ քայլ ադրբեջանցիների կողմից կանխվի։

Ինչպե՞ս են արձագանքում ազգամիջյան բախումներին դիվանագիտական և պետական կառույցները՝ Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Մինչ Հայաստանից հնչում է սադրանքների չտրվելու և խաղաղություն պահպանելու կոչեր, Բաքուն ամեն ինչ անում է իրավիճակն ավելի սրելու համար, և այնտեղից մինչև օրս որևէ զսպող հայտարարություն չի եղել։ Անգամ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն է կարծես կանաչ լույս վառում իր հայրենակիցների ագրեսիայի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում