Արցախում 2020 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 960 երեխա

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ: Հարկ է նշել, որ 7 երեխա ծնվել է արհեստական բեղմնավորմամբ: Արցախից ևս 21 երեխայի ծնունդ գրանցվել է ՀՀ բուժհաստատություններում: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, ընդ որում՝ 495-ը՝ տղա, 482-ը՝ աղջիկ:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը շարունակելու է մնալ իմ գլխավորած Կառավարության ամենաառանցքային հարցերից, և այս ուղղությամբ գործող պետական ծրագրերը տարեցտարի կատարելագործվելու են՝ ներառելով նոր գործիքակազմ»,- նշել է Ա. Հարությունյանը: