Ապաշնորհությա՞ն հետևանք են կրթական վտանգավոր չափորոշիչները, թե ծրագրված են ու պարտադրված (տեսանյութ)

Livenews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է լրագրող, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը։

Նրա հետ խոսեցինք կրթական համակարգում նախաձեռնված բարեփոխումներից, մասնավորապես հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչներում առկա կետերից, որոնք հասարակական մտահոգություններ են առաջացրել։ Շատ մասնագետներ են նշում, որ այն, ինչ ցանկանում են իշխանություններն իրականացնել դպրոցներում, ապազգային է և անթույլատրելի։ Եվ թերևս հենց այդ հասարակական ու մասնագիտական ճնշման հետևանքով ԿԳՄՍ-ն հայտարարեց, որ ներկայացվածն ընդամենը սևագիր տարբերակ է, և իրենք դա վերանայելու են ու քննարկեն մասնագետների հետ։ Պատահական չէ, որ միջնադարյան և Վերածննդի շրջանի հայ հեղինակները, որոնք ի սկզբանե դուրս էին մնացել դասագրքերից, այժմ, ըստ նախարարության, ընդգրկվելու են։

Անդրադարձանք նաև այս տարի բուհական ընդունելության քննությունների համակարգին, թե ինչպես բարձր միավորներ ստացած ուսանողները չեն կարողացել ընդունվել իրենց նշած ֆակուլտետները, մինչդեռ ավելի ցածր միավորներով շատ դիմորդներ ընդունվել են առաջին հայտով իրենց նշած ֆակուլտետները։

Խոսեցինք Ամուլսարում առկա անորոշ վիճակի և ռուսաստանյան բնապահպանական հնարավոր ազդեցության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում