Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, գրում է տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ ու ընտանիքի անդամներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է սահմանային հսկիչ անցագրային կետում:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 203 մարդու մոտ, որից 148-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 104, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 521 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է հայտարարության մեջ։