Կորոնավիրուսից մահացած ութ բուժառուներից 64-ամյա կինը չի ունեցել քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք, ապաքինվել է ևս 509 մարդ:

Արձանագրվել է մահվան 8 դեպք: Բուժառուները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է: